Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է

Իրանի նախընտրական շտաբը երկարացրել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը: Քաղաքացիները կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 22:00-ն:

IRIB հեռուստաալիքի տվյալներով՝ ժամանակի փոփոխությունը կատարվել՝ պայմանավորված օդի բարձր ջերմաստիճանով: Այսօր ցերեկը Թեհրանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 36 աստիճան: Հարավ-արեւմուտքում գտնվող Ահվազ քաղաքում սնդիկի սյունը գերազանցել է 46 աստիճանը։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները մեկնարկել են հունիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ին:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած՝ Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատած 4 թեկնածու՝ Մասուդ Պեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում