Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում։
Կարծիքներ