Զարգացող երկրների դահուկավազքի գավաթի խաղարկությանը մեկնարկում հաղթել են Հայաստանի ներկայացուցիչները

Զարգացող երկրների դահուկավազքի գավաթի խաղարկությանը մեկնարկում հաղթել են Հայաստանի ներկայացուցիչները

Աշոցքում մեկնարկեց Զարգացող երկրների դահուկավազքի գավաթի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը տղամարդկանց 10 կմ ազատ ոճում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Թադևոս Պողոսյանը, երկրորդը` Սպարտակ Ոսկանյանն, է իսկ եռյակը եզրափակում է Գարիկ Պարսամյանը:

Կանանց 5 կմ ազատ ոճում առաջին և երկրորդ տեղերում Օլիմպիական խաղերի մասնակից Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանն են: Եռյակի վերջում Գյումրում ներկայացուցիչ Աննա Ռաշոյանն է:

Հայաստանն արդեն երրորդ անգամ է ընդունում դահուկասպորտի Զարգացող պետությունների գավաթի խաղարկությունը: Զարգացող երկրների դահուկավազքի գավաթի խաղարկությունները երեք տեսակի են` լեռնադահուկ, դահուկավազք և սնոուբորդ:

Հայաստանն առաջին անգամ Զարգացող պետությունների գավաթի խաղարկությունն ընդունել էր 2016 թվականին (դահուկավազք), իսկ երկրորդը` 2019 թվականին (լեռնադահուկ): Մրցաշարին կմասնակցի մոտ 40 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում