Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 559-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 170 նոր դեպք, 38 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 557 հազար 45 դեպքից 7 մլն 331 հազար 45-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 130 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 115 հազար 805 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 520 հազար 813 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 318 հազար 127-ի:
Կարծիքներ