Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել․ Արշակյանը՝ Կյուրեղյանին
Խորհրդարանում քննարկվում է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հորդորեց չենթարկվել Նիկոլ Փաշինյանին և նշեց, թե հետո պատասխան են տալու բոլոր պատգամավորների ընտանիքները, երեխաները:
Կյուրեղյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նախ կոչ անելով «Հայաստան» դաշինքի առաջնորդի որդուն (Լևոն Քոչարյանին) խորհուրդ տալ երեխաներին Հայաստանում ունենալ, այնուհետ՝ սպառնալիքներ չտեղալ:
«Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել»,- հորդորեց նա։
Կարծիքներ