Փորձագիտական կենտրոնը կսերտացնի գործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ

Փորձագիտական կենտրոնը կսերտացնի գործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը մասնակցել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գիտական բաժնի «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը։

UNODC-ի վարժանքին կենտրոնի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը գրանցել է ճշգրիտ արդյունքներ, ինչը գործակցության նոր հնարավորություններ կստեղծի միջազգային լաբորատորիաների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում