Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  նոյեմբերի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

Ինչպես  հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում