Կիևում Սլովենիայի դեսպանատունը մնացել է առանց դրոշի՝ ռուսական եռագույնի հետ նմանության պատճառով

Կիևում Սլովենիայի դեսպանատունը մնացել է առանց դրոշի՝ ռուսական եռագույնի հետ նմանության պատճառով

Կիևում Սլովենիայի դեսպանատունը մուտքի դիմաց մնացել է առանց դրոշի, քանի որ այն շատ նման է ռուսական եռագույնին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Սլովենիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոշտյան Լեսյակին,- գրում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ Լեսյակը, ժամանելով Կիև, դեսպանատան դիմաց բարձրացրել է Սլովենիայի դրոշը։ «Երբ մենք հասանք Կիև, բավականին քամի էր, մենք հպարտորեն բարձրացրինք Սլովենիայի և Եվրոպայի դրոշները, դրանք գեղեցիկ ծածանվեցին քամու տակ»,- ասել է նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում