Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700-կմ167+600 հատվածը։ 16.9կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։
Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։
Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։
Կարծիքներ