Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետ իսրայելցի զինվորականները կապ չունեն. Նեթանյահու

Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետ իսրայելցի զինվորականները կապ չունեն. Նեթանյահու

Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության բանակը, X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մեր երեխաներին դաժանաբար սպանողը սպանում է նաև իր երեխաներին»,- գրել է նա։

Ավելի ուշ Իսրայելի բանակը հայտարարել է, որ լրացուցիչ ստուգումները վերահաստատեցին` Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելցի զինվորականները հարված չեն հասցրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր կան. ՀԱՄԱՍ-ը հարձակման համար մեղադրում է Իսրայելին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում