Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց տվեցին ծայրահեղականության դեմ համատեղ կոշտ պայքարի անհրաժեշտությունը. Մեդվեդև

Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց տվեցին ծայրահեղականության դեմ համատեղ կոշտ պայքարի անհրաժեշտությունը. Մեդվեդև

Եվրոպայում կրոնական հողի վրա իրականացվող ահաբեկչությունները ցույց տվեցին ինչպես ծայրահեղականության դեմ համատեղ կոշտ պայքարի, այնպես էլ հավատացյալների զգացմունքները վիրավորելը թույլ չտալու անհրաժեշտությունը:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Այդ իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համատեղ կոշտ պայքար մղել ցանկացած ծայրահեղական գաղափարախոսության դեմ, որը վերջնական արդյունքում բերում է նման հանցագործությունների»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ համակարգային պայքարը ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչության դեմ չափազանց կարևոր է ողջ աշխարհում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում