Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք

Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին Նիդերլանդներում դաժան հանցագործություն է տեղի ունեցել. դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք:

«Մենք կորցրինք մեր ամենաակտիվ կին անդամներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ անխոնջ ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամ: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում