ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում անգամ Ուկրաինայի հակամարտությունից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում անգամ Ուկրաինայի հակամարտությունից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի ակնկալում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կնորմալացվեն անգամ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, քանի որ ըստ նրա՝ Մոսկվան  ցանկանում է «այլ Եվրոպա» տեսնել:

«Եթե անգամ այս պատերազմն ավարտվի, մեր և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրները կմնան»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ստոլտենբերգն ասել է հունվարի 5-ին Նորվեգիայում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի ուկրաինական հակամարտությունը, պետք է փաստել, որ «Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակը լիովին փոխվել է»։

Ստոլտենբերգը Ռուսաստանին մեղադրել է հարևան երկրները վերահսկելու ցանկության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում