ԱՄՆ-ը նոր հարված է հասցրել Եմենին
ԱՄՆ զինուժը հերթական հարվածն է հասցրել Եմենին՝ ոչնչացնելով «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների երկու անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Այս մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Վերջին 24 ժամվա ընթացքում CENTCOM-ի ուժերը երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքում», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X կայքում:
Կարծիքներ