Հայերեն վարժ խոսացող ադրբեջանցին հատուկ ծառայությունների սպա է
Ավելի վաղ հայտնեցինք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախի տեղեկատվական շտաբի պնդմամբ՝ միջադեպի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:Այս մասին հայտնում է Medianews-ը:
Ուշագրավ է, որ Ադրբեջանը լուրջ պետական քաղաքականություն է վարում։ Այդ մասին է վկայում նաև այն, որ այսպես կոչված ցուցարարները խոսում են հայերենով՝ փորձելով միջազգային հանրությանը հավաստիացնել, որ Արցախը իրենց պատմական հայրենիքն է ու իրենք պետք է վերադառնան այնտեղ ապրելու։ Մինչդեռ համացանցում արդեն հայտնվել են հայերեն վարժ խոսացող ադբեջանցին ակնհայտ է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների սպա է, վերջինիս լուսանկարն արդեն տարածվում է համացանցում:
Կարծիքներ