Զելենսկին Շոլցին հորդորել է չզանգահարել Պուտինին

Զելենսկին Շոլցին հորդորել է չզանգահարել Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է չզանգել Վլադիմիր Պուտինին, գրում է Reuters-ը։ 

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլերին նախազգուշացրել է, որ «Կրեմլի բռնապետի հետ զրույցը կնվազեցնի նրա մեկուսացումը և թույլ կտա շարունակել պատերազմը»։

Նշվում է, որ Շոլցը նախապես տեղեկացրել է Զելենսկիին Ռուսաստանի ղեկավարի հետ իրավիճակը քննարկելու պլանների մասին։ Զելենսկին նշել է, որ նման խոսակցությունը միայն կուժեղացնի Պուտինին, որը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ ժամանակավոր դադարի։

«Պուտինը կկրկնի իր հին կեղծ հայտարարությունները՝ ստեղծելով մեկուսացումը վերացնելու պատրանք»,- հավելել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում