Թունիսի դատարանը վեց ամսվա ազատազրկման է դատապարտել բլոգերին՝ Facebook-ում կատակելու համար

Թունիսի դատարանը վեց ամսվա ազատազրկման է դատապարտել բլոգերին՝ Facebook-ում կատակելու համար

Թունիսի դատարանը բլոգեր Էմնա Չարգիին դատապարտել է վեց ամսվա ազատազրկման եւ 700 դոլարի տուգանք է նշանակել՝ Facebook-ում կորոնավիրուսի մասին կատակների համար, որոնք գրվել են ինչպես Ղուրանից հատվածներ։

«Սա անարդար է... դա ապացուցում է, որ այստեղ ազատություն չկա»,- ասել է 27-ամյա Չարգին Reuters-ին։ Նա մտադիր է բողոքարկել 10 օրվա ընթացքում:

Մայիսին Չարգիի գրառումը առաջացրել էր սոցիալական ցանցերի որոշ պահպանողական օգտատերերի զայրույթը:

Դատարանի խոսնակ Մոհսեն Դալին ասել է, որ դատավճիռը կայացվել է կրոնների եւ ռասաների միջեւ ատելություն հրահրելու մեղադրանքով:

Հայտարարելով, որ Չարգին զոհ է դարձել «բռնատիրական օրենքին», որը սահմանափակում է խոսքի ազատությունը, Amnesty International-ը հայտարարել է, որ դատախազությունը թույլ չի տվել Չարգիի փաստաբանին ուղեկցել նրան դատարան, որտեղ նրան հարցրել են իր կրոնական համոզմունքների եւ հոգեկան վիճակի մասին:

Չարգին ազատության եւ կանանց խնդիրների վերաբերյալ բլոգ է վարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում