Այսօր Ռազմական ավիացիոն ուժերի օրն է (տեսանյութ)

Այսօր Ռազմական ավիացիոն ուժերի օրն է (տեսանյութ)

Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես Ռազմական ավիացիոն ուժերի օր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում