«Ազատություն»-ից պահանջում եմ կեղծ ընկալումներ ձևավորող լուրեր չհրամցնել հայ ժողովրդին. Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայանը իր ռեպորտաժում առևերույթ կիսաճշմարտություններ է ներկայացրել ԵԱՀԿ հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.
«Լրագրողը նշում է, որ չի հաջողվել կապ հաստատել հայկական պատվիրակության անդամներից և ոչ մեկի հետ, այն դեպքում, երբ ինձ հետ օրինակ, որպես պատվիրակության անդամ, որևէ մեկը չի կապվել:
Արդյունքում`«Ազատություն» ռ/կ-ն պատրաստում է միակողմանի ռեպորտաժ միայն դաշնակ Լիլիթ Գալստյանի խոսքի հիման վրա, իսկ դե դաշնակը պարզ է, թե ինչեր պետք է ասեր:
Երևույթը կամ կարող եմ գնահատել, որպես հանդիպման կարևորությունը նվազեցնելու և հայկական պատվիրակության աշխատանքը վարկաբեկելու փորձ կամ էլ պրոֆեսիոնալիզմի առերևույթ պակաս:
«Ազատություն» ռ/կ-ից խնդրում և պահանջում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում լինել առավել քան պրոֆեսիոնալ և կիսաճշմարտություններ և կեղծ ընկալումներ ձևավորող լուրեր չհրամցնել հայ ժողովրդին:
Կեցցե´ խոսքի ազատությունը:
Հանդիպման վերաբերյալ հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում»:
Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը:
Կարծիքներ