Ալեն Սիմոնյանն իրականում Արթուր Վանեցյանին է ասել համբալ, ոչ թե Վահե Մակարյանին. աղբյուր
Civic.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Mediahub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից։
Միջադեպից հետո լրագրող Վահե Մակարյանը զրկվել է ԱԺ հավատարմագրումից և այսօր հանդես է եկել միջադեպի մասին իր պարզաբանմամբ, չնայած հենց ինքը 2 օր առաջ արդեն ասել էր, որ միջադեպը հարթված է:
Ուշագրավն այն է, որ Մակարյանը իր պարզաբանման մեջ փաստերը խեղաթյուրել է չնշելով, որ Ալեն Սիմոնյանը ոչ թե իրեն է համբալ ասել, այլ իր կայքի սեփականատիրոջը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
Կարծիքներ