Ռուանդայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ռուանդայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կամանզի Մուշիո Ֆրանկը (նստավայրը՝ Մոսկվա)՝ իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի հայ-ռուանդական հարաբերությունների խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կամանզին նշել է, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն ու առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների կանխարգելման խնդրի առաջմղման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում