ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամ է աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամ է աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

Ֆրանսիայի դեսպանը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության, պարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Դեսպանը հետաքրքրվել է՝ իրականցվող և իրականացվելիք բարեփոխումներով։

Արդարադատության նախարարը դեսպանին է ներկայացրել ոստիկանության,  սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև՝ դատական համակարգի թվայնացման, հանրային ծառայության մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախարարության գործառույթները։

Նախարարն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ  մարմինների ստեղծմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում