BMW-ն հրապարակել է 510 ձիաուժ հզորությամբ սպորտային նորույթի առաջին լուսանկարը
Բավարական մեքենաշինական հսկան հրապարակել է M3 Touring սպորտային ունիվերսալի նոր սերնդի մոդելի առաջին պաշտոնական լուսանկարը:
Ինչպես ներկայացնում է Autonews-ը, նախատեսվում է, որ մեքենան, որը համալրվելու է 510 ձիաուժ հզորությամբ շարժիչով, շուկայում կհայտնվի 2022 թվականին:
Քողարկված նախատիպի լուսանկարը թույլ է տալիս տեսնել մեծ անվահեծերը և օդամղիչ համակարգի 4 զույգ խողովակները: Ինչ վերաբերում է մեքենայի դիմացի հատվածին, ապա այն աչքի է ընկնելու ռադիատորի հսկայական վանդակաճաղերով:
Նորույթի շարժիչն աշխատում է 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ և xDrive լիաքարշակ համակարգով:
100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
Կարծիքներ