Google-ը կարգավորել է իր ծառայության թարգմանության անճշտությունը՝ կապված Պուտինի անվան հիշատակման հետ
Google-ը կարգավորել է ՌԴ նախագահի անվան մատնանշմամբ արտահայտության թարգմանության հետ կապված անճշտությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Մենք ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում օգտատերերին, որ ուշադրություն են դարձրել թարգմանության անճշտությանը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ մինչ կարգավորում անելը Google-ի «թարգմանիչ» բաժնում Thank you, Mr President («Շնորհակալություն, պարոն նախագահ») արտահայտությունն անգլերենից ռուսերեն թարգմանելիս ստացվում էր Спасибо, Владимир Владимирович («Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի»):
Կարգավորումներից հետո թարգմանությունը ճիշտ է լինում՝ Спасибо, господин президент («Շնորհակալություն, պարոն նախագահ»):
Կարծիքներ