ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 190 000 մարդ

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 190 000 մարդ

Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցել են 190 000-ը: Մահացության թիվը գերազանցել է 1600-ը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինս համալսարանը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վերջին 24 ժամում վարակվել է 190 519 մարդ, մահացել է 1696 հիվանդ:

Համավարակի սկզբից մինչ օրս Միացյալ Նահանգներում արձանագրվել է վարակման ավելի քան 18 մլն դեպք: Մահացության ցուցանիշն անցել է 319 հազարից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում