Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40000 դրամ:

 

«Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։

 

Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝

բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը,

հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,

ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝

. անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ

. անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

 

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում