Բռնությունը սիրո դրսևորում չէ․ «Կրթվելը նորաձև է» շարժումը՝ ընտանեկան բռնության դեմ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում, նոր տեսաուղերձով բարձրաձայնում է ընտանեկան բռնության խնդրի և հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։
Հրապարակված կարճ տեսանյութը թեմայի շուրջ նախատեսվող ավելի լայն հաղորդակցական նախաձեռնության դեռ միայն առաջին հոլովակն է։ Առաջիկայում նույն թեմայով կհրապարակվի նաև տեսանյութերի շարք: Տեսաշարի նպատակն է ոչ միայն խնդրի մասին խոսելը, այլև դրա շուրջ ավելի լայն հանրային և մասնագիտական քննարկում ձևավորելը՝ նպաստելով բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը և ընտանեկան բռնության քրեականացմանը։
Նախաձեռնության հիմնական ուղերձն է՝ բռնությունը չի կարող լինել սիրո, ընտանիքի կամ ուժի դրսևորում, և այն չպետք է ընդունվի կամ արդարացվի որևէ հանգամանքով։ Իսկ երկարաժամկետ նպատակը ընտանեկան բռնությունը առանձին հանցակազմով քրեականացնելու հարցը հանրային և մասնագիտական օրակարգ բերելն է: Սա միայն սկիզբն է։
Թեմայի շուրջ ավելին՝ շուտով։


Կարծիքներ