ԼՂ-ից բռնի տեղահանված 309 անձ շարունակում է բուժումը. 116-ի վիճակը ծանր է
Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:
Կարծիքներ