Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն առողջապահության ոլորտում
ՀՀ առողջապահության նախարարության և Շվեդիայի Յոնչյոպինգ նահանգի մարզային խորհրդի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար երկուստեք կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը:
Համագործակցությունը կներառի այն ոլորտները, որոնցում Շվեդիայի առողջապահական համակարգը լուրջ հաջողություններ ունի`
* մոր և մանկան առողջության պահպանում
* հանրային առողջության պահպանում և խթանում
* վարակիչ հիվանդությունների դեմ պայքար
* համատեղ գործելակարգերի մշակում:
Կարծիքներ