ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ
Մարտի 23-ին, ժամը 01։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1976 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Լ. Զ., ծնված 1986 թ․) և «BMW» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման վահանակին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 2015 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2021 թ.) և Ա. Մ.-ն (ծնված 2017 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ