Մայր Աթոռը կմասնակցի Գերմանիայում յոթ տարին մեկ գումարվող ԵՀԽ 11-րդ համագումարին
Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Դաշնության Կառլսռուե քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ գագաթնաժողովը՝ «Քրիստոսի սերն է առաջնորդում աշխարհը» խորագրով։
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Յոթ տարին մեկ գումարվող գագաթնաժողովը համավարակի սահմանափակումներից հետո միատեղելու է աշխարհի տարբեր ծագերից քրիստոնեական ավելի քան 300 եկեղեցիների ներկայացուցիչների։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ գագաթնաժողովին իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ), Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան (Մեծ Բրիտանիայի և Հս․ Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան (Մասյացոտնի թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ), Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն), Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյան (Ֆրանսիայի Հայոց թեմ), երեցկին Արփի Քուզույան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ), դր․ Դիաննա Ծաղիկյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), տիկ․ Էրիկա Արաևնա (Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմ), տիկ․ Մանյա Քեշիշյան (Կանադայի Հայոց թեմ):
Մայր Աթոռի պատվիրակները նաև իրենց գործուն մասնակցությունը կբերեն ԵՀԽ անցնող աշխատանքների ամփոփմանն ու գալիք ծրագրերի պատրաստությանը։
Կարծիքներ