Ավանեսյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմում զոհվածների համար Եղբայրական գերեզման ստեղծելու հարցին
44-օրյա պատերազմում զոհվածների նույնականացված, բայց չվերցված դիակների Եղբայրական գերեզման լինելու մասին որևէ խոսք չի կարող լինել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դրանք նույնականացված դիեր են ու կարող են առանձին հստակ կերպով ունենալ իրենց անհատական գերեզմանները: Համապատասխան մարմինների խորհուրդը որոշում կկայացնի՝ հաշվի առնելով խնդրի զգայուն լինելը»,- ասաց նախարարը:
Կարծիքներ