Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բանակցությունների նոր փուլ կանցկացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ

Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բանակցությունների նոր փուլ կանցկացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցությունների նոր փուլ կանցկացնի դաշինքի Մադրիդում կայանալիք գագաթնաժողովից առաջ։ Այս մասին կիրակի օրը Habertürk հեռուստաալիքի եթերում  հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Վաղը մենք կմեկնենք Բրյուսել, որտեղ կանցկացնենք բանակցությունների երրորդ փուլը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ»,- ասել է նա։

Թուրքիայից խորհրդակցություններին կմասնակցի նաեւ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում