Շտաբային ուսումնավարժություններ ԱԻՊԾ-ում. արդյունքները գոհացուցիչ են

Շտաբային ուսումնավարժություններ ԱԻՊԾ-ում. արդյունքները գոհացուցիչ են

2022 թվականի քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի, ինչպես նաև Արցախի ՆԳ նախարարի կարգադրության, ԱԻ պետական ծառայության տնօրենի հրամանի համաձայն՝ հունիսի 6-ին անցկացվել է շտաբային ուսումնավարժություն, որին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը:
 

Ուսումնական վարժության թեմաներն են՝ ԱԻՊԾ ղեկավար կազմի գործողությունները Արցախի տարածքում բռնկված հրդեհների ժամանակ, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանի նախապատրաստումը:

Շտաբային ուսումնավարժության նպատակն է՝ ուսումնավարժության մասնակից կազմին նախապատրաստել հրդեհավտանգ ժամանակաշրջանին, պլանավորել հակահրդեհային միջոցառումներ և այդ միջացառումներին ընդգրկված ստորաբաժանումների ղեկավար կազմի կառավարման ապահովմանը, կատարելագործել կառավարման հմտությունները հրդեհավտանգ ժամանակաշրջանում, ինչպես նաև միջոցառումների իրականացման գործում ստուգել ծառայության ղեկավար կազմի ունակությունները:

Զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել շրջանային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարար ուժերի վարչության, ՔՊ վարչության, կապի, նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչության պետերը:
 

Շտաբային ուսումնավարժության արդյունքները գնահատվել են բավարար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում