Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն Է սարքել FedEx-ի օբյեկտի վրա եւ իր կյանքին վերջ տվել
Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն Է սարքել FedEx ընկերության օբյեկտի վրա, որից հետո փակել Է կյանքի հետ իր հաշիվները: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը: Ինդիանապոլիսի ոստիկանության տվյալներով՝ մի քանի հոգի հրաձգային վերքեր են ստացել: Առայժմ պարզ չԷ, թե զոհերի շրջանում կան արդյոք զոհվածներ:
Տեղական WISH-TV-ի տվյալներով, չհաստատված տվյալներ են ստացվել հինգ մարդու զոհվելու վերաբերյալ: Ինդիանապոլիսի ոստիկանությունը դեպքի վայր Է ժամանել, երբ հարձակվողը դեռ ողջ Է եղել: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հավաստիացրել Է, որ հասարակայնության համար վտանգ այլեւս չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ