ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Հարգելի քաղաքացիներ,

Մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն Արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 1 ամսով, միաժամանակ որոշ սահմանափակումներ մեղմացվել են, մասնավորապես վերացել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը:

Որոշման համաձայն՝ օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Ցամաքային սահմանի անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ՝

անցակետով մուտք գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.

դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.

այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում