Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բանակցություններում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Այդ կարծիքը նա հայտնել է Die Zeit թերթի հետ հարցազրույցում։
«Ես խստորեն պահպանում եմ մեկ սկզբունք. ուկրաինացիները, նրանց նախագահը և նրանց բանակցային պատվիրակությունն են բանակցում Ուկրաինայի հարցով: Ուրիշ ոչ ոք: Ուկրաինացիների համար փոխզիջումների գնալն այլ երկրի կառավարության ղեկավարի գործը չէ»,- ընդգծել է Շոլցը:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ ինքը պատկերացնում է, թե ինչ արդյունք կարող են ունենալ բանակցությունները, սակայն անպատասխանատու է համարում այդ թեմայի հրապարակային շահարկումները։
Հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերն ընդգծել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիվանագիտական կապեր պահպանելու անհրաժեշտությունը։
Կարծիքներ