Զրույցը ցույց տվեց, որ պատերազմի վերաբերյալ Պուտինի տեսակետը չի փոխվել. Շոլց

Զրույցը ցույց տվեց, որ պատերազմի վերաբերյալ Պուտինի տեսակետը չի փոխվել. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ կարևոր է համարում։ Նա նշել է, որ ՌԴ ղեկավարի խոսքերում ոչինչ չի գտել, որը կմատնանշեր ուկրաինական հակամարտության հարցում Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը։

«Զրույցը մանրամասն էր, բայց հասկացա, որ ՌԴ նախագահի տեսակետներում քիչ բան է փոխվել։ Սա լավ նորություն չէ»,- ասել է կանցլերը։

Շոլցն ասել է, որ մտադիր է շարունակել շփումը Պուտինի հետ և նախատեսում է «շուտով» խոսել նրա հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում