Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում
Ռուս իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ, որին հեռակա մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության համար։
Մոսկվայի դատարանը նրան հեռակա ձերբակալել է։
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ՏԱՍՍ-ին հաստատել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի հեռակա ձերբակալության փաստը։ Կեզերաշվիլիի ներկայացուցիչները չեն բողոքարկել այս որոշումը, և այն մտել է օրինական ուժի մեջ։
Կարծիքներ