ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ: Այդ մասին հայտնել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:
«Նիստի օրակարգում դրված էր ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում):
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, հարակից զեկույցով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և կներկայացվի ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ