Դեմքի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել եղջերուի հարվածից տուժած տղամարդ
Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաղաքացի:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության խումբը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ, 44-ամյա Արտակ Թ.-ն է, ով վնասվածքները ստացել է Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Պարզ լճի հարակից անտառում՝ եղնիկի հարվածի հետևանքով:
Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կովկասյան ազնվացեղ եղջերունների բազմացման կենտրոնից» դուրս գալու ժամանակ, ճանապարհին՝ 2022թ. վերոնշյալ կենտրոնից բաց թողնված եղջերուի հարձակվելու հետևանքով:
Կարծիքներ