Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի սարերում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։
Կարծիքներ