Աղոթում եմ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած մեր նահատակների համար. Արամ Ա կաթողիկոս

Աղոթում եմ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած մեր նահատակների համար. Արամ Ա կաթողիկոս

Օրվա խորհրդով գրառում է հրապարակվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Ա Վեհափառի ֆեյսբուքյան էջում:

«Կաղօթեմ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքին իրենց արիւնը թափած մեր նահատակ հայորդիներուն համար։

Թող Աստուած անոնց հոգին լուսաւորէ, իրենց ընտանիքները մխիթարէ և մեր Հայրենիքը պահէ ու պահպանէ ամէն տեսակ չարէ ու չարիքէ»,-գրել է վեհափառը։

Հիշեցնենք՝ այսօր լրանում է Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ, երկարատև ագրեսիայի ու 44-օրյա պատերազմի մեկնարկի 2 տարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում