Վենետիկի 78-րդ կինոփառատոնը մեկնարկել է Ալմոդովարի կինոժապավենով

Վենետիկի 78-րդ կինոփառատոնը մեկնարկել է Ալմոդովարի կինոժապավենով

Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» կինոժապավենի ցուցադրությամբ Իտալիայում մեկնարկել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆիլմի գլխավոր դերակատարը Պենելոպե Կրուսն է, ում համար սա այս ռեժիսորի հետ համատեղ նկարահանված արդեն ութերորդ ֆիլմն է:

Փառատոնի հիմնական մրցութային հատվածին մասնակցում է 21 ֆիլմ, որոնց շարքում են Ֆրենկ Հերբերտի ֆանտաստիկ վեպի՝ Դենի Վիլնևի էկրանավորումը ՝ «Դյունա»-ն, Ռիդլի Սքոթի «Վերջին դուելը», որում նկարահանվել են Մեթ Դեյմոնը և Ադամ Դրայվերը: Հիմնական ծրագրում ներառված է նաև Պաոլո Սորենտինոյի ինքնակենսագրական «Աստծո ձեռքը» ֆիլմը:

Ժյուրիի կազմը գլխավորում է օսկարակիր «Պարազիտները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն:

Վենետիկի կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում