Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի հետ

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի  հետ

Հունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը:

Նախարարությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում