Պուտինը որոշիչ դեր է ունեցել. Լավրովը՝ նոյեմբերյան եռակողմ հայտարարության մասին

Պուտինը որոշիչ դեր է ունեցել. Լավրովը՝ նոյեմբերյան եռակողմ հայտարարության մասին

Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «հրապուրել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, և ինչպես են համաձայնեցվել մի քանի եռակողմ փաստաթղթեր հայ-ադրբեջանական-ռուսական ամենաբարձր մակարդակով, որոնք սահմանում են կարգավորման հիմնական պարամետրերը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, առևտրի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը:

Վերջերս մենք տեսանք, թե ինչպես արևմտյան գործընկերները որոշեցին, որ ինչ-որ տեղ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթացի հասնել այս ուղղությամբ, և սկսեցին տանել հայերին և ադրբեջանցիներին Բրյուսել, հետո Փարիզ, ապա Վաշինգտոն, հետո Պրահա»,- նշել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում