Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչներին կոչ են արել ավելի զգույշ լինել
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը բնակիչներին կոչ է արել անտառային հրդեհների պատճառով ավելի զգույշ լինել և կանխել դրանց առաջացումը, ինչպես նաև հետևել իշխանությունների նախազգուշացումներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջևդեթ Յըլմազն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Ծայրահեղ շոգը, ցածր խոնավությունը և ուժեղ քամիները հրդեհի չափազանց մեծ վտանգ են ստեղծում: Այս ընթացքում որպես հասարակություն մեր պարտականությունն է հեռու մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հրդեհի»,-գրել է Յըլմազը:
Ավելի վաղ գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտարարել էր, որ անտառային հրդեհների վտանգը երկրում կմնա առաջիկա երեք օրվա ընթացքում։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդում են, որ Իզմիրում բռնկված անտառային հրդեհն արդեն հասել է բնակելի թաղամասեր, թուրքական իշխանություններին դեռևս չի հաջողվել կառավարել այն ուժեղ քամու պատճառով։
Կարծիքներ