Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ում լուրջ հարցերի շուրջ խոսել է կատակով

Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ում լուրջ հարցերի շուրջ խոսել է կատակով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում, ասել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին աջակցելու համար մտածում է փոխել իր անունը Բորեաս Ջոնսոն՝ ի պատիվ հունական դիցաբանության հյուսիսային քամու աստծո: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Մենք Բրիտանիայի և Նիդեռլանդների միջև՝ Հյուսիսային ծովում, տուրբիններից հսկայական անտառներ ենք կառուցել: Մենք քամուց այնքան էներգիա ենք արտադրում, որ ես նույնիսկ մտածեցի իմ անունը փոխել ի պատիվ հյուսիսային քամու աստծո և դառնալ Բորեաս Ջոնսոն»,- ասել է վարչապետը:

Շարունակելով ելույթը նույն ոճով՝ նույնիսկ հիշել է Muppets-ի շոուի Կերմիտ անունով գորտին:

«Երբ Կերմիտ գորտը երգում էր, որ կանաչ լինելը հեշտ չէ, ես կասեմ, որ նա ճիշտ չէր: Դա հեշտ, հաճելի և ճիշտ է», – ասել է Ջոնսոնը:

Նաև ավելացրել էր, որ եթե անհապաղ բնապահպանական միջոցառումներ չձեռնարկվեն, մոլորակը կդառնա «անմարդաբնակ, ոչ միայն մեզ համար, այլև շատ այլ կենսաբանական տեսակների»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում