Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հիշեցրել Է ապաԷսկալացման շուրջ Ռուսաստանի առաջարկությունների մասին

Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հիշեցրել Է ապաԷսկալացման շուրջ Ռուսաստանի առաջարկությունների մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը կոշտ ձեւով վերստին ուշադրությունը հրավիրել Է դաշինքի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը վերաբերող Ռուսաստանի առաջարկությունների վրա: Այդ մասին ասվում Է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Լավրովի եւ Ստոլտենբերգի հանդիպումն անցել Է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով անցկացվող 76-րդ նստաշրջանի շրջանակներում: «Քննարկվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա իրադրությունը: Ռուսաստանյան կողմից կոշտ ձեւով ուշադրությունը վերստին հրավիրվել Է ապաԷսկալացման եւ շփման գծի երկայնքով լարվածության նվազեցման շուրջ մեր կոնկրետ առաջարկությունների վրա»,-ասվում Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում