Լեհաստանը լիովին աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը
Վարշավան լիովին աջակցում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից:
Վարշավայում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Ես հավաստիացրել եմ Վրաստանի նախագահին իմ և լեհ ժողովրդի աջակցության մասին Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ապագա անդամակցության հարցում»,-ասել է Դուդան:
Նա նաև հույս է հայտնել, որ Վրաստանը շուտով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա ամբողջական իմաստով, և գործընթացը հետագայում կիրականացվի:
Կարծիքներ